Իսրայելի արտադրած կասետային ռումբերն Ադրբեջանը կիրառում է ԼՂ-ի մարտադաշտերում․ Haaretz

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

«Amnesty International» իրավապաշտպան  կազմակերպությունը պնդում է, որ Իսրայելում արտադրված կասետային ռումբեր են  գտնվել  Լեռնային Ղարաբաղի մարտադաշտերում, դրանք  արձակել է Ադրբեջանը։ Իսրայելը, սակայն, լռում է։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց «Amnesty International»-ը հայտարարեց, որ Իսրայելում արտադրված  կասետային ռումբերը  գտնվել են Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում։ Հայտարարության համաձայն՝ ռումբն ընկել է բնակելի հատվածում՝ ակնհայտորեն արձակված ադրբեջանական ուժերի կողմից։

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած դեպքում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, իսկ դրանց կիրառումը քաղաքացիական տարածքների ուղղությամբ հատկապես վտանգավոր է և միայն կհանգեցնի հետագա զոհերի ու վիրավորների»,- ասել է «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի  ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը։

Նա նշել է, որ կասետային ռումբերի օգտագործումը բնակելի տարածքներում անընդունելի է։ Մարտերի թեժացմանն էլ զուգահեռ բնակիչները պիտի պաշտպանված լինեն և ոչ թե դիտավորյալ թիրախավորվեն։

Հոդվածագիրը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությանը, պաշտպանական ուժերին ու Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը հարց է ուղղել՝ արդյոք  Իսրայելը Ադրբեջանին կասետային ռումբեր մատակարարե՞լ է, ինչին արձագանքել են՝  «առանց մեկնաբանության» պատասխանով։

Կասետային ռումբը իր բնույթով տարա է, որտեղ փոքր ռումբեր են։ Մայր ռումբը պայթում է որոշակի բարձրության վրա ու լայն տարածքում սփռում փոքր ռումբերը, որոնք պայթում են կարճ ժամանակ անց։ Դրանք կարող են արձակվել տարբեր տեսակի հրանոթներից, ուղղաթիռներից ու ինքնաթիռներից։

Այս ռումբերն առաջին անգամ օգտագործվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, բայց տխրահռչակ են դարձել Վիետնամի պատերազմի ժամանակ,  երբ ամերիկյան ու Հարավային Վիետնամի ուժերը արձակում էին դրանք ինքնաթիռներից։ Քաղաքացիական բնակչության շրջանում եղել են բազմաթիվ զոհեր։

Վիետնամի պատերազմից հետո ավելացան կասետային ռումբերի օգտագործման սահմափակման պահանջները, սակայն ջանքերն ապարդյուն էին։ 1999թ-ին ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի ուժերը այս զինատեսակը  օգտագործեցին Հարավսլավիայի պատերազմում։

Հոդվածում նաև ասվում է, որ չնայած դիվանագիտական բոլոր ջանքերին՝ միանալու Կասետային զինամթերքի մասին կոնվենցիային, Իսրայելը հրաժարվել է։

Լրատվամիջոցը գրում է, որ Իսրայելում կասետային ռումբեր արտադրող երկու հիմնական ընկերություններն են՝ Israel Military Industries-ը  եւ Rafael Advanced Defense Systems-ը։ Նախկինում Իսրայելը կասետային ռումբեր է վաճառել տարբեր երկրների։ Դրանց թվում են ԱՄՆ-ն, Գերմանիան, Հնդկաստանը, Ռումինիան, Թուրքիան, Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Դանիան, Նորվեգիան, Չիլին, Կոլումբիան ու Վենեսուելան։

Տարբեր հեղինակավոր զեկույցների համաձայն, կասետային ռումբերի  ամենամեծ շուկան  Ադրբեջանն է։ Նշվում է, որ վաճառքի մեծ մասն իրականացվել է նախքան միջազգային կոնվենցիաների ուժի մեջ մտնելը։

Նախկինում IMI ընկերության սեփականատերը պաշտպանության նախարարությունն է եղել, որը հրաժարվել է քննարկել կասետային ռումբերի վաճառքի, այդ թվում Ադրբեջանի  հետ կապված որևէ տեղեկություն։

Rafael Advanced Defense Systems ընկերությունից էլ ասել են․ «Որպես կանոն, մենք չենք քննարկում հաճախորդների հետ պայմանագրային պարտավորությունների  գործարքների մանրամասները: Ինչ վերաբերում է քննարկվող խնդրին, Ռաֆայելը չի զբաղվում թեմայով և, հետեւաբար, չի վաճառում այդ կարգի համակարգեր»։

Հոդվածում ասվում է, որ ակտիվիստ էլի Ջոզեֆը, որը մասնակցում է Իսրայելի կողմից բռնապետական ռեժիմներին զենք չվաճառելու ջանքերին, դիմելու է Բարձրագույն դատարան՝ պահանջելով բացահայտել Բաքվի ու Երուսաղեմի ռազմական կապերը։ Բացի այդ, Ջոզեֆը և «Հրեական սիրտ» կազմակերպության իր կոլեգաները ցույց են կազմակերպելու Կնեսետի դիմաց՝ ընդդեմ Ադրբեջան զենքի վաճառքի «Ո՛չ պատերազմական հանցագործություններին, ո՛չ անմեղ մարդկանց  սպանությանը» կարգախոսներով։

Էմմա Չոբանյան