Ամբողջ միջազգային հանրությունն է սպասում, որ Հայաստանը ճանաչի Արցախը. ՌԴ պետդումայի պատգամավոր

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետի հետ։
-Պարոն Շերեմետ, պատերազմի առաջին օրերից, որ սկսել է Ադրբեջանը, Հայաստանը հայտարարել է ահաբեկիչների մասնակցության մասին, որոնց դաշտ է նետել Թուրքիան։ Ահաբեկիչների հեռահար նպատակները տեսանելի են ոչ միայն Արցախի սահմանին, այլև գրեթե բոլորին, առաջնահերթ՝ տարածաշրջանի երկրներին։ Հիմա մենք տեսնում ենք գլոբալ լուրջ գործընթացներ, որոնցում Թուրքիան առանցքային դեր ունի։ Ի՞նչ կարող է սրան հետևել։
-Իսկապես այսօր իրավիճակը շատ լարված է։ Այս կոնֆլիկտի լուծումը տեսնում եմ բանակցությունների կլոր սեղանի շուրջ։ Այս հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և որքան արագ, այնքան լավ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը ոչ բավարար ջանքեր է ներդրել՝ այս հարցի լուծման համար։ Ինչո՞ւ Հայաստանը մինչև օրս չի ճանաչել Արցախը, ինչո՞ւ պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս որպես Անկարայի վասալ։ Այո, իսկապես այսօր Թուրքիան հանդիսանում է կոնֆլիկտը հրահրող հիմնական կողմը։
-Այսինքն, Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը և միայն դրանից հետո կճանաչի՞։
-Կարծում եմ՝ ամբողջ միջազգային հանրությունն է սպասում, իհարկե։
-Հայաստանն ի՞նչ պետք է անի, դիմի ՌԴ-ին այդ հարցով…
-Ես կարծում եմ՝ այո։ Եթե Հայաստանն ի վիճակի է լուծել այդ հարցն, ապա պետք չէ որևէ տեղ դիմել։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը չի կարողանում հաղթահարել իրավիճակը։ Ես չեմ կարող Հայաստանին թելադրել, թե ինչ անի։ Բայց, դատելով իրավիճակից, այն բավական լարված է և մտահոգություններ է առաջացնում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մերի Մարտիրոսյան