Պոմպեոն՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին

Լուրեր

19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառձել է ԼՂ հակամարտությանն ու պատասխանել հարցին ,  թե. ինչ է ակնկալում գալիք ուրբաթ օրը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպումներից. գրում է amerikayidzayn.com-ը:

Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարն ասել է.

«Դուք վկայակոչեցիք այն, ինչ մենք միջնորդում ենք, ևս մեկ հրադադարի ռեժիմի հաստատում, քանի որ կրակի դադարեցման նախորդ պարտավորությունները չեն գործում:

Այնտեղ բարդ իրավիճակ է: Բարդ դիվանագիտական իրավիճակ է: Եվ մեր տեսակետը, որը կիսում են եվրոպական գրեթե բոլոր երկրները, մնում է այն, որ հակամարտության դադարեցումը ճիշտ ուղի է: Նրանց պետք է ասենք, որ դադարեցնեն կրակը: Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: Եվ հենց այն պահին, երբ դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի լինի, ապա հնարավոր է հասնել դրան: Դա այն է, ինչի մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը, և ցանկանում եմ լսել նրանց, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տեղում և ինչպես կարող ենք ավելի մոտեցնել կողմերին: Դա ոչ միայն Միացյալ Նահանգների շահերից է բխում, այլ նաև նրանցից յուրաքանչյուրի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը