Գյանջայի մասով ԵՄ-ից եղավ արձագանք, իսկ Ստեփանակերտի մասով՝ ոչ, մեր դիվանագիտությունն անելիք ունի. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Իմ ակնկալիքն այն է, որ հրադադարի և հումանիտար զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը կայանա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր Մոսկվա մեկնելու փաստին:

«ՌԴ-ն պոզիտիվ պարտականություն ունի՝ պարտադրելու ձեռք բերված պամանավորվածությունները: Բոլոր իրավական հիմքերը կան՝ ուժ կիրառելու, խոսքը հակաահաբեկչական գործողությունների մասին է: Տեռորիստներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ, և ՌԴ-ի կողմից նման գործողություն իրականացնելու իրավունքները վերջին 20 օրում ձևավորված են», – ասաց պատգամավորը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել մեկնելու և այնտեղ մի շարք բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներ ունենալու հանգամանքին, Մարուքյանն ընդգծեց, որ այդ այցը կարևոր է, և միգուցե ավելի շուտ էր պետք կազմակերպել՝ միջազգային հանրության գնահատականներն ավելի թիրախային և օբյեկտիվ դարձնելու համատեքստում:

«Օրինակ, մինչ Գյանջային հարվածելը, կասետային ռումբերով Արցախի մայրաքաղաքն ու այլ քաղաքներն էին ռմբակոծվում, բայց ոչ մի հայտարարություն այդ մասով չի եղել: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը բացթողումներ ունի, և այդ բացթողումները պետք է վերականգնվեն: Եթե հայտարարություն չի արվում Ստեփանակերտի մասով, չպետք է արվի նաև Գյանջայի մասով», – նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: