Ինչ է քննարկվել ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
Բոլորը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ խոսակցությունը եղել է այն մասին, թե որ կառույցը և ինչպես է վերահսկելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները խնդրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունները անցկացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հրադադարի մասին պայմանավորվածության հաստատումից ի վեր այն չի պահպանվել: Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը », – լրագրողներին ասել Նեբենզյան:

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը տեղեկություններ եղան այն մասին, որ ՌԴ ՊՆ-ն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես իրականացնել այդ վերահսկողական մեխանիզմը:

«Իհարկե, այդ հարցը բարձրացվել է խորհրդակցությունների ժամանակ, և Խորհուրդը միանգամայն միասնական դիրքորոշում ունի այդ հարցում», – հայտնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Պատասխանելով այն հարցին, թե որ կազմակերպությունը, ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն ավելի հարմար կլինեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման դիտարկման համար, Նեբենզյան ասում է. «Ով կլինի այնտեղ և ինչ կարգավիճակով, դեռ հարց է: Քննարկվում է: Թե ինչպես դա գործնականում կիրականացվի, այլ հարց  է»։

 

Տաթև Ֆռանգյան