Ինչի՞ համար է արձակուրդը, եթե դպրոցականները զգոն չեն, իսկ վիրուսը մոլեգնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ են մեկնարկել, դպրոցականներն առանց դիմակի ազատ շրջում են դրսում, կազմակերպում իրենց ժամանցը՝ առանց պահելու սոցիալական հեռավորությունը և առանց հետևելու հակահամաճարակային մյուս կանոններին:

Նշենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսային նոր հիվանդությամբ վարակվածների թվի ռեկորդային վտանգավոր աճը, առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ՝ նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը:

Սակայն, պարզվում է, դպրոցականներից ոմանք նույնիսկ չգիտեն, թե ինչ նպատակով են իրենց վաղաժամ արձակուրդ ուղարկել: Արձակուրդի ընթացքում դպրոցականները, շփումները հնարավորինս նվազեցնելու փոխարեն, փաստացի ավելի են սերտացրել դրանք, իսկ վիրուսի մասին շատերը, կարծես, մոռացել են։

ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ծնողներին հորդորում է ավելի ուշադիր և հետևողական լինել, որպեսզի երեխաներն արձակուրդի ընթացքում, նաև՝ դրանից դուրս պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ու թեև նախարարությունն այս դեպքում ծնողներից ակնկալում է համապատասխան հսկողություն, շատ դեպքերում ծնողներն իրենք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:

Նշենք, որ դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալիորեն պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը։

Ի դեպ, Հայաստանի առողջապահության նախարարի գրությամբ՝ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սույն գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1․465-ով և դարձել 61․460։ Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 10, իսկ ընդհանուր առմամբ՝ 1․056 դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան