Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով. ՀՀ ԱՆ

Լուրեր

10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
Բոլորը

Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով` (http://www.moh.am/images/legal-576.pdf) հաստատվել են ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ մի շարք այլ տնտեսական գործունեություն ծավալելիս աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները։

Համաձայն հանրապետությունում գործող սանիտարական կանոնների՝ հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով գործառույթների անխափան իրականացումը: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են 65 և բարձր տարիքի անձինք, ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք, հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք: