ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանցավոր անտարբերություն է դրսևորում. Անահիտ Բախշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանցավոր անտարբերություն է դրսևորում։ Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նման մտահոգություն հայտնեց նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ:

«Ես այստեղ եմ, որովհետև խրամատ չեմ կարող գնալ և ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բանով կարող եմ օգնել իմ պետությանը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում մեր երկրի նկատմամբ: Մեր հասարակությունն այստեղ իր ձայնը բարձրացրեց և ասաց, որ Հայաստանը 1992թ. ՄԱԿ-ի անդամ է, անդամավճար է տալիս, ու այսօր ՄԱԿ-ը չպետք է անտարբեր նայի, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում: Ես այլևս չեմ հավատալու, որ ՄԱԿ-ը պայքարում է տեռորիզմի դեմ: Էլ ի՞նչ փաստեր են պետք՝ ապացուցելու, որ այս պահին Հայաստանը և Արցախը տեռորիստական Թուրքիայի, Ադրբեջանի և իսլամական ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել։ Հույս ունեմ, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնում այս հարցը կբարձրացնեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: