Կորոնավիրուսի վարակման դեպքերը կրկնապատկվել են, վիճակը կարող է ավելի վատթարանալ. ԱՆ աշխատակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կորոնավիրուսի վարակման դեպքերը կրկնապատկվել են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
«Վերջին օրերին կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է լրջագույնս: Դեպքերի թիվը կտրուկ աճել է, վերջին 14 օրվա ընթացքում դեպքերի թիվը կրկնապատկվել է: Երեկ և այսօր գրանցվել են ռեկորդային թվեր՝ 1․058 դեպք և 1․371 դեպք: Համաճարակային իրավիճակի սրացումը գերազանցապես պայմանավորված է անվտանգության կանոնները չպահպանելով և բնակչության զգոնության թուլացմամբ»,- ասաց ԱՆ աշխատակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: