Քանի ապրում ենք, պարտք ենք. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 2203 դոլար

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Նյու Յորքի փողոցներում հայտնվել են ցուցատախտակներ, որոնք հիշեցնում են անցորդներին ԱՄՆ պետական պարտքի ծավալի մասին։ Միացյալ նահանգների պարտքը կազմում է 20 տրիլիոն դոլարից ավելի, յուրաքանչյուր ամերիկացու պարտքը՝ 242 հազար դոլար: Սա, ըստ ցուցանակների հեղինակների, լուռ հիշեցում է կառավարությանը՝ պետք է ապրել եղած միջոցներով:ԱՄՆ պարտքը 2016-ի սեպտեմբերից մինչ այժմ 500 մլրդ-ով աճել է: Նախագահ Թրամփն իրեն համարում է պարտքի արքա, այնպես որ, դժվար թե նվազում արձանագրվի:

Հայաստանում ևս պետական պարտքն ավելանում է կայծակնային արագությամբ և կարծում ենք՝ խիստ անհրաժեշտ է նման ցուցանակի տեղադրումը, բայց ավելի շատ՝ ոչ թե բնակչության, այլ՝ ղեկավարների համար: Հայաստանի պետական պարտքը միայն նախորդ ամիս ավելացավ ավելի քան 100 մլն դոլարով, և այժմ կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար: Եթե սրան ավելացնում ենք միայն այս ամիս հաստատված վարկային երեք համաձայնագրերը՝ դեկտեմբերի 13-ի արտահեթ նիստում խորհրդարանի հատատած 40 մլն դոլար բյուջետային աջակցության վարկը, դեկտեմբերի 14-ի նիստում Վերականգնման վարկերի բանկի տրամադրած 18.5 մլն եվրոն, որը է տրվում է «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում ծրագրի համար և դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի ստորագրած 100 մլն դոլար ռուսական վարկը՝ ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու նպատակով, ստացվում է 6 մլրդ 565 մլն դոլար:

Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակվում է 2 մլն 979 հազար 600 հոգի: Ստացվում է, որ ամեն մի բնակիչ արդեն իսկ պարտք է 2203 դոլար: Կարելի է ցուցանակների միջոցով հիշեցնել, թե ինչ արագությամբ է աճել պետական պարտքը վերջին 5 տարիներին 3.7 մլրդ-ից հասնելով 6.4 մլրդ-ի: 

 

Տարեթիվ         Պարտքի մեծությունը` ԱՄՆ դոլարով

2012թ.               3 մլրդ 738 մլն 300 հազար

2013թ.               3 մլրդ 903 մլն 700 հազար

2014թ                4 մլրդ 600 մլն 300 հազար

2015թ.               5 մլրդ 079 միլիոն

2016թ.               5 մլրդ 942 մլն

Հայաստանում, ճիշտ կլինի նաև ցուցանակներով հրապարակել նաև ամեն տարի գնացող-չեկողների թիվը: Կտեսնենք, որ տասնյակ հազարներվ գնում են՝ ավելի խորացնելով մնացողների բաժին պարտքը: Կտեսնենք, որ արդեն հասել ենք տարեկան 1.5 տոկոսով դատարկման ցուցանիշին: 2016 թվակնաին Հայաստանից գնացել և չի վերադարձել 54 031 քաղաքացի

Տարեթիվ          Երկրից գնացած-չեկածների թիվը

2012թ.                42 800

2013թ.                31 200

2014թ.                41 700

2015թ.               43 438

2016թ.               54 031

Եվ վերջապես, ճիշտ կլինի ներկայացնել աղքատության մակարդակը: ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն, այդ ցուցանիշներն են՝

Տարեթիվ          Երկրից գնացած-չեկածների թիվը

2012թ.               32.4 տոկոս

2013թ.               32 տոկոս

2014թ.               30 տոկոս

2015թ.               29.8 տոկոս

2016թ.               29.4 տոկոս:

Սա շատ տխուր թիվ է, մեր երկրում աղքատությունը գրեթե չի հաղթահարվում: Եվ նման իրավիճակում պարտքի մարումը թվում է անհնար: Ցուցանակն առավել ևս հիմա շատ անհրաժեշտ է մեր կառավարությանը, որը կարծես այս խնդիրները չի տեսնում ու շարունակում է պարտքերին ապավինել:

Սևակ Հակոբյան