ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է խաղաղապահներ տեղակայվեն․ Լավրով

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն իրականացնելու համար պետք է խաղաղապահներ տեղակայվեն։ Այս մասին ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը հնարավոր է։

«Առաջին փուլում, տարածքների ազատումից բացի, պետք է ապաշրջափակվեն նաև հաղորդակցության բոլոր միջոցները, տնտեսական, տրանսպորտային կապերը, տեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողություններ չվերսկսելը»,- հայտարարել է Լավրովը։

Հարցին՝ այսինքն, ամեն դեպքում, խաղաղապահնե՞ր պետք է մտցվեն, Լավրովը պատասխանել է․ «Ո՛չ, այդ մեխանիզմը պետք է հիմա փաստացի շփման գծում գործի։ Դրանք այն հինգ շրջանները չեն, որոնք պետք է փոխանցվեն առաջին փուլում՝ համանախագահների առաջարկին համապատասխան։ Հիմա նույնիսկ ոչ թե խաղաղապահները, այլ զինվորական դիտորդները բավարար կլինեն»։

Դիտարկմանը, դրանք պետք է ռուսակա՞ն կողմի դիտորդներ լինեն, Լավրովը դրական է արձագանքել։

«Մենք կարծում ենք, որ միանգամայն ճիշտ կլիներ, եթե լինեին մեր ռազմական դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է կողմերն ասեն։ Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն ուշադրություն կդարձնեն մեր դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններին»,- եզրափակել է նա։