Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարին իր մտահոգությունն է փոխանցել զինյալների տեղափոխման հետ կապված

Լուրեր

05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
Բոլորը

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ակտիվ մասնակցություն է ունենում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման համար Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված նախաձեռնությունների իրականացմանը»,- հայտնել են գերատեսչությունից։

Մասնավորապես, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ։

«Այդ աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն ու հակամարտող կողմերի՝ բանակցություններին անցումն է՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,- ընդգծել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն առանձնահատուկ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումներից զինյալների տեղափոխման մասին տեղեկություններից»,- ասել են ՊՆ-ից՝ հավելելով, որ այս մտահոգության մասին Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարին։

Տաթև Ֆռանգյան