Նման դաժանության անգամ Չեչնիայում չէի հանդիպել․ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողը կիսվել է հուշերով

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ավիացիան երկու անգամ հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Առաջին հարվածից հետո եկեղեցու մոտ են հավաքվել լրագրողներ, ֆիքսել են կատարվածն ու հեռացել։ Ավելի ուշ այստեղ էր ժամանել լրագրողների ևս մեկ խումբ, որոնց թվում է եղել նաև Յուրի Կոտենոկը։

«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։

Լրագրողը պատմել է, որ առաջին հարվածից հետո, եկեղեցու քահանան պատմել է, որ եկեղեցու նկուղում հրթիռակոծությունից թաքնված է եղել ընտանիք։

«Սարսափելի հարված էր։ Արդեն կարծում էի, որ սպանվել էի։ Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի կանգնել։ Ինձ հետ էր երկրորդ լրագրող Լևոն Արզանովը։ Կանչում էի «Լյովա՜, Լյովա՜»։ Չորս կողմը սարսափելի փոշի էր։ Վազեցին մարդիկ, սկսեցին ինձ դուրս բերել։ Մեքենայով ինձ հիվանդանոց էին տեղափոխում, աղոթում էին ինձ համար։ Իսկ հետո ուշաթափվել էի։ Ուշքի եմ եկել արդեն այստեղ։ Վերնաշապիկով եմ ծնվել․ ոտքերիս, ձեռքերիս, անգամ սրտիս մեջ միկրոսկոպիկ բեկորներ կան ։ Սակայն ասեցին, ապրել կարելի է։ Վիճակս նորմալ է։ Իմ հանդեպ վերաբերմունքն այստեղ հիասքանչ է»,- հիշելով հարվածի պահը պատմել է Կոտենոկը։

«Կարծում եմ, նրանք դիտավորյալ սպասում են, մինչև որ տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածեն։ Նման դաժանության անգամ Չեչնիայում չէի հանդիպել»,- հավելել է Կոտենոկը՝ խորհուրդ տալով տեղում աշխատող թղթակիցներին հնարավորինս նվազեցնել տեխնիկական սարքերի օգտագործումը, որոնց պատճառով կարող են հայտնվել ադրբեջանական հարվածների թիրախում:

Տաթև Ֆռանգյան