Եթե Լավրովը չմիջամտեր, Էրդողանին սանկցիաներ էին սպասվում․ Ռուսաստանը փրկեց՝ մեզ դնելով ծանր կացության մեջ․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Այսօր Մոսկվայում հանդիպեցին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մնացականյանն այսօր և վաղը հանդիպելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ի՞նչ ակնկալիքներ կան։ 

– Լուրջ խնդիր է՝ այսօր հրադադարը, կրակի դադարեցումը չի իրականացել, մարտական գործողությունները շարունակվում են։ Ըստ էության, սադրանք է տեղի ունեցել հոկտեմբերի 9-ի երեկոյան, երբ ընթանում էին բանակցությունները, ադրբեջանիցները սկսեցին հարձակում հարավում և, գիտենք պաշտոնական տեղեկատվությունից, որ առայսօր Հադրութ քաղաքի շրջակայքում կան մարտական գործողություններ, կա տեղեկություն, որ 200 հոգանոց հատուկջոկատայինների խումբը ներթափանցել էր Հադրութ, և մտադիր են եղել դրոշը ցույց տալ, որպեսզի կատարեն Իլհամ Ալիևի հանձնարարարությունը։ Այս ամենը, իհարկե, լուրջ հարված հասցրեց կրակի դադարեցման գործընթացին, մտածված քայլ էր։ Մտադրությունն այն էր, որ հայկական կողմը հայտնվի այնպիսի իրավիճակում, որ հետագայում Ադրբեջանը կարողանա ասել՝ հայկական կողմը չի պահպանում հրադադարը։ Սա է ձեռնարկված օպերացիայի նպատակը, որը մինչև հիմա հանդիսանում է լուրջ խնդիր։ Եվ այս հանդիպումները նպատակ ունեն ամփոփել իրավիճակը և բացահայտել պատասխանատուին, ում պատճառով հրադադարը չի կարող ամրապնդվել։ Նրանք խնդիր են դրել տապալել հրադադարը և մեղքը գցել հայկական կողմի վրա։

– Թուրքիայի դերակատարությունն այս պահին որոշակիորեն չեզոքացվա՞ծ է, թե՞ շարունակում է Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունենալ։ Եվ այն, որ հրադադար չկա, մեղմ ասած, իր ներդրումն ունի՞ նաև Թուրքիան։

– Կա ժողովրդական խոսք՝ Թուրքիան Ադրբեջանին «փուռը տվեց»։ Եվ Թուրքիայի դերակատարությունը դրանով կարելի է ամփոփել։ Իրենք միասին մշակեցին հարձակման պլան, այդ հարձակման պլանը չիրականացավ, դա դարձավ լուրջ հումանիտար խնդիր, 1000-ավոր մարդիկ զոհվեցին, ինչի՞ համար, ո՞վ է պատասխան տալու դրա համար, ո՞վ պետք է պատասխան տա 1000-ավոր ընտանիքներին Հայաստանում և Ադրբեջանում, ովքեր կորցրեցին իրենց հարազատներին այս երկշաբաթյա բախումների մեջ։ Ես համաշխարհային հավասարակշռված դիրքից եմ նայում այս հարցին, իհարկե՝ պիտի լինեն պատասխանատուներ։ Դա չի կարող մնալ անհետևանք, և Թուրքիան եկավ, առճակատվեց այն իրողության հետ, որ Եվրախորհրդարանում քննարկում էին հենց Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։ Իսկ Ադրբեջանի համար դա իրողություն է, որի հետ նա կառերեսվեր։ Առհասարակ, եթե Հայաստանը չլիներ այսպես ամուր փոխկապակցված Ռուսաստանի հետ, Ադրբեջանը վաղուց կգտնվեր միջազգային ճնշման տակ և պատժամիջոցների կենթարկվեր։ Բայց մեր աշխարհաքաղաքական դիրքորոշումը մեզ զրկում է Արևմուտքի աջակցությունից։

– Այս պատերազմում Թուրքիայի, և ահաբեկիչների բացասական դերի մասին գրեթե բոլոր գերհզոր պետությունները փաստեցին՝ ՌԴ-ն, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն։ Սակայն առարկայական ոչինչ դրան չհաջորդեց, որպես հակազդեցություն՝ Արցախի անկախության ճանաչում կամ հակաահաբեկչական գործողություններ։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը։

– Եթե չլիներ Լավրովի այս միջամտությունը, Թուրքիան առերեսվելու էր պատժամիջոցների հետ։ Ռուսաստանը փրկեց Էրդողանին ու Ալիևին հերթական անգամ և մեզ դրեց շատ ծանր կացության մեջ։ Այդ կարծես թե մարդասիրական գործողությունը՝ հրադադարի շուրջ կողմերին բերելը, կարելի է վստահաբար ասել՝ արվել է մեր հաշվին։ Ադրբեջանական հազարավոր դիեր այսօր գտնվում են մեր դիրքերի առջև, էդ մարդասիրական գործողությունն իհարկե անհրաժեշտ է, դրանում խոսք չկա, բայց մյուս կետերը հրադադարի մեզ համար այդքան էլ բարեպաստ չեն։ Բարենպաստ են Թուրքիայի և Ադրբեջանի համար, որոնք պետք է տապալվեին ամբողջությամբ, փրկվեցին և՛ Էրդողանը, և՛ Ալիևը, որ պետք է տապալվեին։ Ալիևը փրկվեց իր երկրում, որովհետև չիրականացավ այն ծրագիրը, որ ներկայացրել էր։ Բայց ինքը ասում է՝ միջազգային ճնշում եղավ, դրա համար մարդասիրական մտադրություններից ելնելով՝ անցանք բանակցությունների, այսքան տարածք վերցրինք ուժով, իսկ մնացածը վերցնենք բանակցային ճանապարհով։ Թուրքիան էլ մի կերպ պրծավ այդ պատմությունից։ Առաջին հերթին սա թուրքական ռազմական վերնախավի պարտությունն էր, իրենք էին մշակել այդ ամբողջ հարձակման պլանը, և իրենք են գլխավոր պատասխանատուն ռազմական պլանի ձախողման, և այն, որ իրենք դուրս եկան այս իրավիճակից, իրենց համար դա փրկություն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան