Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանի հետ փակ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
Բոլորը

Սա պատմական ու կարևոր ժամանակաշրջան է մեր երկրի համար, և չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ներքաղաքական օրակարգը սառեցրել ենք, նաև 13 քաղաքական ուժերով հայտարարություն ենք արել»,- հավելեց Շարմազանովը:

Հարցին՝ ո՞րն էր այս հանդիպման նպատակը, նա պատասխանեց, որ նպատակների մասին պետք է խոսել վարչապետի կամ նրա ներկայացուցիչների հետ. «Քաղաքական ուժերին հրավեր է եղել, խնդիրը ռազմական գործողություններն են եղել։ Յյուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել, դրանից ավելի ինֆորմացիա չեմ կարող տալ»։

Հարցին էլ՝ արդյո՞ք Արցախի հարցում իրենց տեսակետները համընկնում են վարչապետի տեսակետների հետ, Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ, պետք է հարցնեք իրենց, մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության հարցը քննարկելուն, նա ասաց, որ չի կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։

«Պետք է անել հնարավորինը, որ այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Արցախի անկախության ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից»,- հավելեց ՀՀԿ խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում: