Ուշագրավ թղթապանակներ ու դուրս բերված դրոշներ․ արդեն 5-րդ ժամն է՝ Մոսկվայում շարունակվում են ԼՂ շուրջ բանակցությունները

Լուրեր

05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 5-րդ ժամն է՝ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ, Մոսկվայի ընդունելությունների տանը բանակցում են ԼՂ հակամարտության շուրջ։ Բանակցություններն անցնում են փակ դռների հետևում։

«16։45-ին նախ ՌԴ ԱԳՆ առանձնատանն է մոտեցել Ադրբեջանի արտգործնախարարի շքախումբը։ 5 րոպե անց մոտեցել է նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարը։ Բանակցային սենյակից կադրերում երևում է, որ բոլորը լարված են։ Սրանք կարևորագույն բանակցություններ են, որոնցից կախված են բարդագույն տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը»,- հայտնում է vesti.ru-ն։

Ուշագրավ է, որ ՀՀ արտգործնախարարի մոտ կա երկու կարմիր թղթապանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի դիմաց դրված է կարմիր ու կանաչ թղթապանակ, իսկ ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի դիմաց դրված են սպիտակ թղթեր։

Իսկ «Инфоком русская версия»-ն հայտնում է, որ «այս պահին բանակցությունները դեռ շարունակվում են, և թե ինչքան կշարունակվեն, ոչ ոք չգիտի։ Սակայն մամուլի համար սենյակում արդեն պատրաստ են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները։ Նշանակում է՝ հույս կա, որ կողմերը միասին դուրս կգան լրագրողների մոտ ու կպատմեն, թե հաջողվե՞լ է, արդյոք, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել»։