«Սմերչերի» խոցումով հակառակորդին հասցվել է ավելի քան 100 մլն դոլարի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հակառակորդի թիրախ է դարձել նաև այսօր։ Այս աններելի հանցագործությունն Ադրբեջանի բանակը իրագործում է օրեր շարունակ, և դրա համար հաճախ օգտագործում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ հայտնի «Սմերչ»-ը։ Հայկական կողմն արդեն հայտնել է, որ պատերազմի ընթացքում խոցել է ադրբեջանական զինուժի 4 միավոր այսպիսի համակարգեր։

Հասկանալու համար, թե ինչ վնաս ենք տվել Ադրբեջանին, պետք է նշել, որ հակառակորդի բանակում նման 30 համակարգ կա։ Դրանց մի մասը «սեքընդ-հենդ» է, այսինքն՝ օգտագործված է ու գնվել է դեռ 2004 թվականին Ուկրաինայից։

Ավելի թարմ է այն 18 հատը, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից մոտ 8-9 տարի առաջ։ Դրանց ամեն միավորի համար ադրբեջանցիները վճարել են շուրջ 27 միլիոն դոլար։ Ասել է թե՝ եթե հայկական կողմը խոցել է հենց Ռուսաստանից գնված համակարգերը, ապա Ադրբեջանը միայն այս զինատեսակի գծով կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է կիրառել «Սմերչ»-ը՝ խաղաղ բնակավայրեր թիրախավորելու համար։ «Սմերչ»-ի չպայթած հրթիռներ ընկել են Արցախի մի շարք վայրերում։ Ամենավտանգավորը եղել են այն դեպքերը, երբ կիրառվել են կասետային հրթիռներ։

7.5 մետրանոց այդ հրթիռներն ընկնելուց հետո պայթում են ու արձակում առանձին բեկորներ, որոնք էլ իրենց հերթին են պայթում։ Նմանատիպ արկերն առհասարակ արգելված են նույնիսկ պատերազմների ժամանակ, քանի որ չեն զանազանում՝ զոհը զինվորակա՞ն է, թե՞ քաղաքացիական։ Սակայն ադրբեջանական կողմը սրանից չի խորշում։

Այս դեպքում ինչո՞վ վնասազերծել «Սմերչ»-ը։ Հեռու չգնալու համար նշենք, որ հայկական բանակում նույնպես կա հենց այդ զինատեսակից՝ նաև ադրբեջանական «Սմերչ»-ին խոցելու համար։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը գնել է 2015-2016 թվականներին։

Ստոքհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ հայկական բանակն ունի առնվազն 6 արձակման կայան, որոնք բոլորովին նոր են։

«Սմերչ»-ի ամեն մի կայանը ունի 12 հրթիռ, իսկ դրանք թռչում են մինչև 70 կիլոմետր։ Հրթիռի ընկնելու վայրում բեկորները կարող են խոցել ոչ միայն մարդկանց, այլև հակառակորդի թեթև զրահատեխնիկան ու մեքենաները։ Այդ մասին շատ լավ գիտեն նաև Ադրբեջանում, և երբ հայկական կողմին փորձում են մեղադրել քաղաքներին հարվածելու համար, հենց «Սմերչ»-ի չպայթած արկեր են ներկայացնում։ Դա, սակայն, նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան