Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ հատկապես. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին համառ մարտեր են ընթանում՝ հատկապես հարավային ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ, հակառակորդը շպրտվել է մինչև ելման բնագծերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում՝ հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր և անցնող գիշերը, որին ականատես է եղել նաև ինքը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես՝ Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ։

«Ռմբակոծությունների հետևանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված՝ չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4․600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մարտերն ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Մանրամասները՝ տեսանյութում։