Միխայիլ Միշուստինը կարևորել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացումը
Քաղաքականություն
08.10.2020 | 19:42Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ալի Ասադովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքից։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներին վերաբերող արդիական հարցեր, մտքեր փոխանակել տարատեսակ ոլորտներում խոշոր նախագծերի իրականացման ընթացքի վերաբերյալ։
Միխայիլ Միշուստինն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման ու իրավիճակի քաղաքական-դիվանագիտական գործընթացների վերականգնման կարևորությունը։
Կողմերն ընդգծել են նաև Անդրկովկասում անվտանգության ու խաղաղության ապահովման անհրաժեշտությունը։
Տաթև Ֆռանգյան