ՀԱՊԿ-ում նշել են՝ որ դեպքում կմիջամտեն ԼՂ հակամարտությանը

Լուրեր

05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
Բոլորը

ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե նրա տարածքային ամբողջականությանն իրական սպառնալիք լինի կամ ուղիղ ռազմական հարձակում։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Երկու սահմանային շեմ է դիտարկվում։ Առաջինը՝ երբ ՀԱՊԿ ցանկացած անդամ երկրի համար անվտանգության, կայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրական սպառնալիք է ստեղծվում։ Այդ դեպքում այդ պետությունն իրավունք ունի դիմել ՀԱՊԿ-ին։ Երկրորդն ագրեսիայի դեպքն է, այսինքն՝ ռազմական հարձակումը։ Դա դիտարկվում է, որպես մեր բոլոր անդամ երկրների դեմ ագրեսիա, այդ դեպքում երկրի հայցի հիման վրա ագրեսիայի օբյեկտին անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական։ Նման դեպքերում գործի է դրվում ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- պարզաբանել է նա։

Զասն ընդգծել է, որ նման անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ կանոնակարգով օգնության տրամադրման համարժեք միջոցներ են նախատեսվում։

«ՀԱՊԿ անդամ ցանկացած պետություն իրավունք ունի օգնության հույս ունենալ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։