Վրաստանում նաև թուրքական վտանգի ընկալումը կա, բայց այդ մասին չեն խոսում․ Ջոնի Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

– Պարո՛ն Մելիքյան, Թբիլիսին հայտարարեց, որ ռազմական նշանակության բեռների տարանցումն իր ցամաքային և օդային տարածքով արգելվում է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, և արդյո՞ք Վրաստանը հետևում է իր որոշմանը երկու երկրների պարագայում էլ։

– 2016 թվականից կար միտում, որ Թբիլիսին, հասկանալով, որ այն ամենը, ինչ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել Վրաստանում՝ ենթակառուցվածքային տարբեր ծրագրեր, այն, որ իրենք տուրիզմի մասով և առևտրաշրջանառությամբ դարձել են տարածաշրջանային կենտրոն, այս ամենին վնասեցին թե՛ համաճարակը, թե՛ ռազմական գործողությունները՝ տավուշյան դեպքերը, այսօր էլ՝ այս մարտերը։ Միտում կար, որ իրենք, հասկանալով, որ իրենց տարածքում ապրում են երկու խոշոր համայնքներ՝ ադրբեջանական և հայկական, նաև Վրաստանում այսօր նախընտրական պայքար է տեղի ունենում, ուստի իշխանությունների համար կարևոր են թե՛ հայերի ձայները, թե՛ ադրբեջանցիների․․․ այս ամենը, որպես գործոն, ազդում և ազդել է իշխանությունների վրա։ Չնայած մի քիչ ուշացումով՝ իրենք Անվտանգության խորհրդի նիստ անցկացրեցին, հետին թվով իրենք նեյտրալիտետ հայտարարեցին և նշեցին, որ իրենց օդային ու ցամաքային տարածքով չեն թույլատրելու ռազմական բեռների տարանցումը, քանի դեռ ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Վարչապետի մակարդակով էլ, վերջին շրջանում առաջին անգամ, հայտարարվեց, որ Թբիլիսին պատրաստ է հարթակ առաջարկել կողմերին, որ եթե իրենք ունենան ցանկություն, Վրաստանում կարող են հանդիպել։ Սա, իմ կարծիքով, դրական է, և այստեղ շատ կարևոր է, որ իրենք իրենց հայտարարած քաղաքականությունն իրականացնեն, հայտարարությունները չմնան հայտարարություն։

– Խոսեցիք Գախարիայի հայտարարության մասին, նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Վրաստանի նախագահը՝ հայտարարելով, որ Թբիլիսին պատրաստ է հարթակ դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով բանակցությունների համար։ Որքանո՞վ կարող է Վրաստանը չեզոքություն պահպանել այս հարցում, եթե հաշվի առնենք, որ լինելով Հայաստանին բարեկամ պետություն, ակնհայտորեն շատ ավելի սերտ բարեկամական, տնտեսական և այլ կապեր ունի Ադրբեջանի հետ։ Կարո՞ղ է կառուցողական, լիարժեք չեզոք լինել ԼՂ հակամարտության հարցում։

– Հիմնականում որպես հարթակ ներկայանում են այն երկրները, որոնք ունեն լծակ՝ ազդելու կոնֆլիկտի կողմերի վրա։ Տարիների ընթացքում այդպիսի հարթակ էր Մոսկվան։ Ռուսաստանը, ունենալով իր ճնշման մեխանիզմները, կարողացել է կողմերին բերել և ինչ-որ բանակցային հարցեր լուծել։ Վրաստանի պարագայում, Թբիլիսին ուղղակի հարթակ կարող է լինել, բայց այստեղ ևս խնդիրներ կլինեն։ Կարծում եմ՝ իրենք ևս չէին սպասում, որ կողմերը կհամաձայնեն, քանի որ այստեղ ոչ միայն Ադրբեջանն է, այլև Թուրքիան է, համանախագահ երկրներն են, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչն արդեն բարդացնում է, ավելի ընդլայնում է պրոցեսը։ Մինչ այս պահը, համանախագահները հայտարարություն, իհարկե, արեցին, բայց ավելի շատ ռուսական կողմն է, որ հասկանալով՝ ինչ ռիսկեր կան տարածաշրջանում, իրենք են ակտիվ, իսկ Վրաստանը Ռուսաստանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի, դժվարանում է այդ պրոցեսը։ ՄԽ համանախագահներին հրավիրելով՝ նրանց հետ նաև պետք է պաշտոնյաներ գան Թբիլիսի, իսկ Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված անցյալ տարվա միջադեպը երբ հիշում ենք, հասկանում ենք, որ կարող է նաև ներքաղաքական խնդիր առաջանալ Վրաստանում։ Այնպես որ՝ լավ ժեստ էր, բարի ժեստ էր, գնահատելի ժեստ էր իրենց կողմից, բայց այս պարագայում կարևոր է, որ Վրաստանը կարողանա իր չեզոք մոտեցումը կիրառական ապացուցել կողմերին։ Ի դեպ՝ Իրանն այդպիսի հայտարարություններ չի անում, բայց ինքն էլ իր հերթին աշխատում է այդպիսի քաղաքականությամբ, գուցե՝ ավելի շատ մեր բեռներն են իր տարածքով գալիս, քան Ադրբեջանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան