ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը

Լուրեր

05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կրկին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ ի շահ քաղաքացիական բնակչության ու վերսկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման  բանակցությունները՝ համաձայն ԵԽ սկզբունքների ու պարտավորությունների։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Մենք շարունակում ենք լրջորեն մտահոգվել հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով, որոնք, չնայած քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորություններին, շարունակում են տառապել շարունակվող ռազմական գործողություններից: Մենք լիովին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահների, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարների անվերապահ հրադադարի կոչին»,- հայտարարել է Ծերեթելին:

Ծերեթելին նաև իր անհանգստությունն է հայտնել արգելված կասետային հրթիռների օգտագործման կապակցությամբ։