Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի, բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Գագիկ Ծառուկյանն առաջին օրից տեղյակ է բոլոր գործընթացներից։ Ինչ հնարավոր է անել անազատության մեջ գտնվելով՝ պարոն Ծառուկյանն անում է: Մենք հիմա պատերազմի մեջ ենք, և այս վիճակում բոլոր հնարավոր ու անհնարին ջանքերն ու հնարավորությունները պետք է օգտագործենք, որ հասնենք հաղթանակի: ԲՀԿ-ականներն առաջնագծում են, օրինակ՝ պարոն Մադաթյանը, երեկ ես եմ վերադարձել, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը»,- ասաց պատգամավորը:

Արման Աբովյանի դիտարկմամբ՝ միջազգային հանրության արձագանքները, հայտարարությունները հաճախ անատամ են ու լղոզված, սակայն նկատեց, որ վերջին օրերին այդ իրավիճակը փոխվում է:

«Վերջին 3-4 օրվա ընթացքում միջազգային հանրության հռետորաբանությունը և մատնանշումը կամաց-կամաց գնում է դեպի ճշմարտություն: Միջազգային հանրությունն արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրթերով, ՌԴ ԱԳ նախարարի, ԱՄՆ-ի պետդեպի և Պենտագոնի տեղեկություններով արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները: Մեր կարևորագույն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հստակ մատնանշի, որ Թուրքիան ու Ադրբեջանը տեռորիստական պետություններ են, որոնք ագրեսիա են կատարում Արցախի ու Հայաստանի դեմ: Սրանք ենթադրում են որոշակի գործողություններ, Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում գնում են ներքին քննարկումներ՝ ընդհուպ մինչև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դրա հետ մեկտեղ Կանադան է արդեն մասնակի պատժամիջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ չեղարկելով հարվածային ԱԹՍ-ների մասերի մատակարարումը»,- հայտարարեց Աբովյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջան պետություն գոյություն չունի այլևս, այն Թուրքիայի մի վիլայեթ է, որի կառավարումն իրականացնում է Թուրքիան:

«Մյուս կողմից՝ Ստեփանակերտը ռմբակոծվում է բոլոր հնարավոր կոնվենցիաներով արգելված կասետային ռումբերով ու հրթիռներով: Կասետային հրթիռների օգտագործումն արդեն ինքնին ռազմական հանցագործություն է: Ալիևն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են: Մենք դա ապացուցելու համար բազա պետք է հավաքենք ու հավաքում ենք, որ աշխարհին ցույց տանք, որ այս մարդիկ խնդիր ունեն մեզ ոչնչացնելու: Նրանք խնդիր չունեն պատերազմի միջոցով ինչ-որ տարածքային ամբողջականության խնդիր լուծել, այստեղ կանգնած է լոկալ առումով հայ ժողովրդի ոչնչացումը տարածաշրջանում, գլոբալ առումով Թուրքիայի և Ադրբեջանի միավորումը: Եթե ԵՄ-ն հայտարարում է, որ այո՛, Թուրքիան ու Ադրբեջանը տեռորիստական պետություններ են, որոնք օգտագործում են կասետային ռումբեր, ահաբեկիչներ, դա ենթադրում է պատժամիջոցների կամ հստակ քայլերի տրամաբանություն»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: