Հայաստանը կարող է «Իսկանդերով» Ադրբեջանի տարածքում ամեն տեղ թիրախ խոցել․ ռազմական փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
17.12.2025 | 15:02
3-ամյա Տիգրանի մահվան պատճառն,ըստ ՔԿ-ի, հաստատվել է//Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:55
Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե
17.12.2025 | 14:50
Նոտարական գործարքներ՝ թվային միջավայրում․ ինչ փոփոխություններ են սպասվում Կադաստրի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:43
Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում․ Իրանում ՀՀ դեսպան
17.12.2025 | 14:37
Արման Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների ու Փիմբլեթ-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին
Բոլորը

Հայ-ադրբեջանական պատերազմը մտել է վճռորոշ փուլ։ Ադրբեջանական բանակը կիրառել է ունեցած ողջ զինանոցը, սպառազինությունը՝ ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ։ Այդ օբյեկտներից մի քանիսի թիրախավորումը կարող է բնապահպանական աղետի հանգեցնել։ Պատերազմի ընթացքի, կիրառվող զինատեսակների մասին Factor TV-ն զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։

– Պարո՛ն Ներսիսյան, երբ ասում են, որ սա վճռորոշ կամ ճակատագրական փուլ է, սա զգացմունքային բնորոշում է իրավիճակին։ Իսկ ռազմական տեսանկյունից ի՞նչ փուլում է պատերազմը։

– Ինձ թվում է, որ այդքան էլ զգացմունքային չէ, բավական ռեալիստիկ է։ Եվ այսօր այն պատերազմն է գնում, որ կարելի է ասել մենք, երևի, 20 տարի սպասում էինք, իսկական պատերազմը Արցախի համար։ Եվ ինձ թվում է, որ սա և՛ դիվանագիտական, և՛ մարտադաշտում, և՛ ամենուր նույն մակարդակի վրա է։ Հիմա խոսքը գնում է Արցախի և Հայաստանի գոյության մասին։

– Երբ Պաշտպանության նախարարությունն ասում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է իր ունեցած բոլոր զինատեսակները, հատկապես ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Ի՞նչ զինատեսակներ կան, որ նախկինում չէին կիրառվել, հիմա կիրառվում են։

– Օրինակ՝ հիմա նրանք պարբերաբար «Սմերչ» համակարգն են կիրառում, և երեկ կիրառեցին «Լոռա» հրթիռները, որոնք աշխարհում առաջին անգամ են կիրառվում մարտադաշտում։

– «Սմերչը» համազարկային կայան է, և չունի այն թիրախային խոցման հնարավորությունը, որ ունեն հենց «Լոռա» հրթիռները, և կարող են նաև շեղում տալ։ Արդյո՞ք սա հանցագործողության մասին չի խոսում, երբ քաղաքի ուղղությամբ կիրառում են և չեն մտածում՝ այն ուր կընկնի։

– «Սմերչի» հրթիռները մեծ մակերես խոցելու համար են, դրա համար պարզապես քաղաքի դեմ են դա օգտագործել, կիրառել չի կարելի։ Եվ Ադրբեջանն այսօր փորձում է դրանով վախեցնել Հայաստանին էլ, Արցախին էլ։

– Դուք ասացիք, որ իսրայելական հրթիռներ են կիրառվել կամուրջ խոցելու համար։ Այս հրթիռով Բերձորին է հարվածը հասցվել, այն խորը թիկունքում է։ Ինչպե՞ս է եղել սա։

– Այդ հրթիռը ամենաքիչը 250 կմ հեռահարություն ունի, և կարելի է ասել, որ Հայաստանում և Արցախում իրենք որտեղ ուզեն՝ կարող են թիրախ խոցել այդ համակարգով։ Ինչպես և «Իսկանդերը» օգտագործելով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքում գրեթե ամեն տեղ թիրախ խոցել։

– Այդ երկու զինատեսակները, որ նշեցիք, գրեթե համարժեք են իրենց հեռահարությամբ։ Հայաստանի դեպքում ռազմական տեսանկյունից արդյո՞ք հիմա ժամանակն է, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ է այն կիրառելու ժամանակը։

– Ինձ թվում է, որ մենք ունենք ուրիշ տիպի հրթիռներ, ավելի հին, որոնք ավելի ակտուալ է հիմա օգտագործելը։ Դրանք էլ են բավական որակով, և եթե մենք չենք խոսում Բաքվում կամ Բաքվի մոտակայքում որևէ թիրախ խոցելու մասին, այլ թշնամու ավելի մոտ թիկունքում, դրանք համարյա նույն չափով էֆեկտիվ կարող են լինել։ Դրանք «Տոչկա-Ու» և Ռ-17 «Էլբրուս» (ավելի հայտնի է «Սկադ» անունով – խմբ․) հրթիռներն են։

– Ե՞րբ կկիրառվեն դրանք և ինչի՞ դեմ։

– Մեր զորքերը այդ զենքը չեն կիրառելու այնպես, ինչպես դա անում են ադրբեջանցիները՝ քաղաքների դեմ, որովհետև դա անիմաստ է պատերազմի տեսանկյունից, եթե մենք պատերազմի մասին ենք խոսում։ Դա կկիրառվի ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Խոսքը կարող է լինել աերոդրոմների (ռազմական օդանավակայանների – խմբ), շտաբերի, կամուրջների և այլ օբյեկտների։

– Այսինքն՝ Հայաստանի սպառազինությունում կան «Տոչկա-Ու», «Էլբրուս» կամ «Սկադ», «Իսկանդեր» հրթիռները,  որոնք դեռ չեն օգտագործվել։ Դրանց կիրառմանը ե՞րբ սպասենք։ Կա՞ն համապատասխան թիրախներ դրանց համար։

– Ես ունեմ դրա հետ կապված կարծիք, բայց ես համարում  եմ, որ մեր շտաբում դա ավելի լավ են հասկանում և հաշվարկ ունեն, թե երբ է դա պետք կիրառել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան