Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և նրա անձնական փաստաթղթերին ադրբեջանցիները չեն կարողացել ստանալ. ԲՏԱ նախարարություն

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաև Ձեր բոլորի էլ֊փոստերին, թե իբր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը:


Այս լուրը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել պատերազմական իրավիճակում լրատվական դաշտը հեղեղելով ապատեղեկատվությամբ, կեղծ և խուճապ առաջացնող լուրերով:

 

Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ:

 

Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլ թեժ պայքար է մղվում նաև կիբեր տիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեր բանակը: Սա ևս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար:

 

Ուստի, խնդրում եմ և հորդորում բոլոր ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, և չհրապարակել, առավել ևս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև իմ՝ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ:

 

Եթե ծագեն հարցեր, պատրաստ եմ զրուցել յուրաքանչյուրիդ հետ ցանկացած ժամի՝ աշխատում ենք 24/7 ռեժիմով, ինչպես, համոզված եմ՝ և Դուք:

 

Կանխավ շնորհակալ եմ օբյեկտիվ ընկալման և հայրենասիրական մոտեցումների համար: