Չպետք է մեծ ակնկալիք ունենանք միջազգային հանրությունից, պետք է հույսներս մեզ վրա դնենք․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Ադրբեջանի հարձակումը և պատերազմն այս անգամ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանների դեմ են ուղղված։ Ընդ որում՝ Թուրքիան և Ադրբեջանը հարվածներ են հասցնում ոչ միայն հայկական զինուժին, այլև չեն տարբերակում՝ հարվածները հասցվում են նաև քաղաքացիական բնակչությանը։ Եվրոպական կառույցներին այս ամենի ներկայացման մասին Factor TV-ն զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։

– Տիկի՛ն Աբրահամյան, Դուք «Եվրանեսթ»-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարն եք։ Եվրոպայում ընդհանրապես ինչպե՞ս են ընկալում պատերազմը։ Հայկական կողմն ի՞նչ է այնտեղ ներկայացնում։

– Հայկական կողմը, իհարկե, առաջին իսկ օրից անընդհատ, անդադար սերտ կապի մեջ է հիմնական մեր գործընկերների հետ։ Հիմնական կապը համանախագահներն են, այն դերակատարները, որ, կարծում եմ, Եվրախորհրդարանի տարբեր հանձնաժողովներում ասելիք ունեն։ Եվ դրա շնորհիվ էր նաև, որ հարցը քննարկման առարկա դարձավ տարբեր հանձնաժողովներում։ Մեծ հաշվով, իրենք նաև պատրաստ էին, որ մի օր սա լինելու է։ Այդ առումով նախապատրաստելու խնդիր չկար, միանգամից սկսեցինք ներկայացնել բոլոր խնդիրները։

– Պատերազմից առաջ էր, որ Դուք հայտնեցիք մանդատը վայր դնելու մասին, սակայն հետո հայտարարեցիք, որ այս պահին դա հարմար տարբերակ չէ։ Եվ ասացիք դիվանագիտական մարտերի մասին։ Հիմա եվրոպական հարթակներում ինչի՞ շուրջ են այդ մարտերը։

– Եվրոպական հարթակներում և, ընդհանրապես, աշխարհին ամենակարևորը մենք պետք է ցույց տանք, և արվում է դա արդեն, երկու օր է՝ դիվանագիտական մարտերում, մենք ունեցանք բավական բեկումնային իրավիճակ, երբ հստակ հասկացվեց, որ սա տարածքային խնդիր չէ, և այն նկրտումները, որ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն, շատ ավելի լայն են։ Հստակ է, որ սա Հայաստանի համար էքսիստենցիալ խնդիր է։ Եվ ամենակարևոր հարցը, որ այսօր աշխարհը պետք է տեսնի, և կարծում եմ՝ արդեն իսկ տեսնում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկչական պետություններ են, ներգրավել են այս գործընթացում նաև ահաբեկիչների, և սա է այն հիմնական բեկումնային պահը, որ դիվանագիտական տեսանկյունից մեզ համար նվեր էր։

– Նախկինում ընդհանրապես ընկալում կար, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ պատերազմը ձգձգվի, և դա, կարծես, հաստատվեց նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բայց հիմա, կարծես, ինչ-որ բան փոխվել է։ Հիմա միջազգային հանրությունն ունակ չէ՞ զսպումների մեխանիզմ կիրառել, թե՞ չի ցանկանում։

– Ես ընդհանրապես կարծում եմ, որ միջազգային հանրություն կոչվածը, որ շատ ընդհանրական ենք ասում, բայց այնտեղ շատ տարբեր շահեր են բախվում, և որևէ կերպ չպետք է շատ մեծ ակնկալիք ունենանք։ Եվ դրա համար է, որ միշտ կոչ եմ անում նաև իմ գործընկերներին, որ հույսներս մեր վրա դնենք։

Այսինքն՝ մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, մեր անվտանգությունը սահմանին կանգնած զինվորն է։ Եթե մենք այնտեղ կարողանանք պահել մեր դիրքերը, մենք նույն կերպ կկարողանանք պահել մեր դիվանագիտական դիրքերը։ Եվ հակառակը։

– Հայաստանում միասնություն կա այս պահին, և ներքին քաղաքական դաշտում ընդհանուր համերաշխություն կա։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն կտևի սա։

– Դա իրականում ընդունված հոգեբանական գործընթաց է, որ տեղի է ունենում սովորաբար պատերազմական իրավիճակներում, բոլոր ժողովուրդների մոտ, հատկապես, երբ վստահություն կա իշխանության նկատմամբ։ Այսինքն՝ այս իրավիճակներում կարևոր է նաև իշխանության լեգիտիմությունը և վստահությունը, երբ դու ուղղակի վստահ ես, որ համապատասխան քայլերն իրականացվում են, և դրանք ճիշտ են։ Բայց սովորաբար դա երկար չի տևում։

Վստահ եմ, որ նաև դրան էր միտված, որոշակիորեն նաև խուճապ առաջացնելու համար, երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցածը։ Որովհետև չափազանց նյարդայնացնող է Ադրբեջանի դիրքերից, երբ իրենք տեսնում են, հատկապես երբ իրենց մոտ բավական լուրջ բարոյահոգեբանական ծանր վիճակ է, որովհետև նաև զոհերն են շատ, կորուստներն են շատ, և նաև ինֆորմացիոն շրջափակման մեջ են։ Իրենց զայրացնում է, թե ինչու են «սրանք այսքան ուժեղ», ինչու են հայերը այսքան  ուժեղ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան