Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է ստվերային կառավարություն ձևավորելու մասին

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան սկսում  է ստվերային կառավարություն ձևավորել։ Նա նման հայտարարություն է արել իր Telegram-ալիքի միջոցով, գրում է «Ինտերֆաքսը»։

«Տիխանովսկայան մարդու իրավունքների պաշտպան է նշանակել հայտնի բելառուս իրավապաշտպան ու իրավաբան Գարի Պոգոնյայլոյին։ Տնտեսական բարեփոխումների ներկայացուցիչ է նշանակվել տնտեսագետ Ալես Ալեխնովիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պոգոնյայլոն եղել է Բելառուսում մարդու իրավունքների հարցերով բազմաթիվ սկանդալային գործերով փաստաբան, այդ թվում՝ բելառուս լրագրողներ Պավել Շերեմետի ու Դմիտրի Զավադսկոյի գործերով։ Ավելի քան 20 տարի նա Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահի տեղակալն է։

Ալեխնովիչն էլ CASE-Belarus վերլուծական կենտրոնի փոխնախագահն է, որը զբաղվում է երկրի տնտեսական զարգացման հարցերի ուսումնասիրություններով։

«Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև չի կարողանում հաղթահարել իր առջև դրված խնդիրները։ Մենք չենք կարող անգործության մատնվել ու դիտել, թե ինչպես է մեր երկիրն է՛լ ավելի խորանում ճգնաժամի մեջ։ Այդ իսկ պատճառով, որպեսզի մենք ապահովենք նոր ընտրությունների անցկացումը, ես շարունակում եմ մեր աշխատանքը Բելառուսում գործող բոլոր ժողովրդավար ուժերի միավորման ուղղությամբ»,- հայտարարել է Տիխանովսկայան։