Մակրոնը քննադատել է ԼՂ-ի մասին Թուրքիայի հայտարարությունները՝ նշելով, որ ԼՂ իրավիճակը կքննարկի Պուտինի ու Թրամփի հետ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննդատել է Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վտանգավոր է  համարում։

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված ու վտանգավոր»,- ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է «Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններով, որոնք ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։

«Մենք դա թույլ չենք տա։ Ես ասում են շատ պարզ Հայաստանին ու հայ ժողովրդին, Ֆրանսիան կատարելու է իր դերը և մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում էսկալացիային նպաստող որևէ հայտարարություն»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները։

«Այսօր երեկոյան այդ հարցով կխոսեմ նախագահ Պուտինի հետ, կարծում եմ վաղն էլ՝ նախագահ Թրամփի հետ՝ կարծիքների փոխանակման ու լուծման ուղիներ  առաջարկելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը։

Էմմա Չոբանյան