Խաղացող է հայտնվել՝ Թուրքիան, որը միշտ էլ այնտեղ եղել է. Ժիրինովսկին՝ Արցախի հարցով քննարկման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ պետդումայում Արցախի հարցով քննարկման ժամանակ  հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։

Նա պատմել է, որ երբ ինքը ծառայում էր Կովկասում և ուսումնասիրում տարածաշրջանը, մտածում էր՝ ե՞րբ է պետք գալու այդ ամենը։ Սակայն սովետական իշխանությունը փլուզվեց և 30 տարի արդեն ամեն ինչ արյան մեջ է։

«Կրակում են և կկրակեն։ Բոլոր պետությունները ծնվել ու ծնվում են պատերազմների կրակի արդյունքում։ Կոսովոն ինչպես հայտնվեց, ինչպես Աբխազիան ազատվեց Վրաստանից, Հարավային Օսիան․․․»,- ասել է Ժիրինովսկին։

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, Ժիրինովսկին հիմնախնդրի լուծման մի քանի տարբերակ է ներկայացրել․ առաջին՝ «Արցախը ներառել Ռուսաստանի կազմում՝ որպես ինքնավար մարզ, երկրորդը՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի՝ ՌԴ կազմում ներառում, և երրորդ՝ զենք տալ կողմերին, և թող կռվեն այնքան, մինչև նորից հրադադար կհաստատվի»:

Ժիրինովսկին նաև հայտարարել է, թե տարածաշրջանում խաղացող է հայտնվել՝ Թուրքիան, որը, սակայն, «միշտ էլ այնտեղ եղել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։