«Համայնքապետերը կասեն՝ ինչի՞ ա ամոթ, մենք ի՞նչ ենք անում, որ դուք չեք արել». Վիգեն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համայնքապետերին ուղղված Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց, որ այդ ելույթը առանձնապես բան չի փոխի համայքնապետերի աշխատանքում, քանի որ այն ավելի շատ PR ակցիայի էր նման, քան փոփոխություն անելու ցանկության: «Հարցադրումը անառարկելի է, ճիշտ է, չի կարելի հանրային միջոցները ուղղել այլ նպատակների՝ առավել ևս անձնական, բացառությամբ այն բանի, որ դա ներվել է: Դա աններելի բան է, ընդ որում, ներողը պետք է լինի ոչ թե պետության ղեկավարը, այլ այն հանրությունը, ում միջոցները մսխվել են, գումարների տերը պիտի ների, ոչ թե իշխանությունը»,- ասաց նախկին մարզպետը:

Շաբաթ օրը Դիլիջանում Սերժ Սարգսյանը համայնքապետերին ասաց թե «գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում անընդունելի եկամուտներ ունենալու համար», սակայն դա նրանց ներվել է, որպեսզի այդ ինստիտուտը կայանա:

«Երբ որ ասում է՝ ամոթ է, ճիշտ է ասում, բայց պետք է ասեր, դուք տեսե՞լ եք՝ մենք նման բան անենք, էս ի՞նչ եք անում, բայց հիմա համայնքապետերը կասեն՝ ինչի ա ամոթ, մենք ի՞նչ ենք անում, որ դուք չեք արել: Պետք է փոխել հարցադրումը»,- նկատեց նախկին մարզպետը:

Վիգեն Խաչատրյանը համաձայն չէ նաև Սերժ Սարգսյանի այն մտքին, որ համայնքապետերը պիտի նոքարություն անեն. «Նոքարություն չպիտի անեն, նրանք ծառայություն են մատուցում»: Նախկին մարզպետի համոզմամբ՝ ՏԻՄ-ը պետք է ծառայություն մատուցի, «պետք է որակյալ վարպետ լինի, ոչ թե նյոքար», ուստի նախագահը պետք է խոսեր համայնքներում քաղաքացիների ակտիվության բարձրացման մասին, «իսկ մեզանում քաղաքացին օտարվում է իշխանությունից»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ իշխանությունը մինչ այժմ չի գիտակցել ՏԻՄ-երի դերակատարությունը, որ դրանք պետք է լինեն ինքնակառավարվող, ոչ թե մարզպետերին, կառավարությանը ենթարկվող: «ՏԻՄ-ը ենթադրում է քաղաքացիների ներգրավվածություն, իսկ այն, ինչ արվում է, օտարում է քաղաքացիներին կառավարումից նաև ՏԻՄ-երի մակարդակով»:

Նախկին մարզպետի համոզմամբ՝ 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանելով իշխանությունը օտարեց քաղաքացիներին իրենից՝ գնելով կառավարմանը մասնակցելու նրանց իրավունքը, և չկա այն գիտակցումը, որ մարդն է հիմնական ներուժը, նրա ազատ մասնակցությունը: «Հիմա ում հարցնում են, ասում է՝ խոսքը ինձ չի վերաբերվում, ճիշտ է ասել: Այսինքն՝ եթե հիմա բոլոր համայնքապետերին հարցնենք՝ Դուք երբևիցե չարաշահում արե՞լ եք, կասեն՝ ոչ: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը ստո՞ւմ էր: Էդ ում մասին էր խոսում»,- հարց է բարձրացնում Խաչատրյանը:

Մանրամասները դիտեք Վիգեն Խաչատրյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան