ԼՂ հակամարտության էսկալացիան և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի արձագանքը

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրկին սրվել է իրադրությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելուվ իրավիճակի քրոնիկոնը։

«Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին սկսվել է լայնածավալ ռազմական օպերացիա շփման գծի երկայնքով՝ հայտարարելով «հակագրոհի մասին»։ Բաքվում հայտնել են մի քանի բնակավայրերի գրավման մասին, իսկ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հայկական կողմին լուրջ վնասներ պատճառելու մասին։ Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման մասին։ Հայաստանում ու ԼՂՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն»,- գրում է պարբերականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսպես է մեկնաբանել ԼՂ հակամարտության գոտում ռազմական դրության սրումը․ «Մենք ուշի-ուշով հետևում ենք հակամարտության զարգացմանը։ Մենք այդ տարածաշրջանում լավ կապեր ունենք։ Տեսնենք՝ կկարողանա՞նք վերջ դնել ռազմական գործողություններին»։

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենն իր հերթին Թրամփից պահանջել է հակամարտության գոտի ուղարկել ավելի շատ դիտորդների։ Բացի այդ, նա կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հակամարտող երկու կողմերին զենքի մատակարարումը։

Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում իր լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։ Այս մասին հավաստող տեղեկությունն իր թվիթերյան էջում տարածել է Թուրքիայի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալիմը։

«Թուրքիան լիովին համերաշխ է Ադրբեջանի հետ և անվերապահորեն պաշտպանում է նրա ինքնապաշտպանության իրավունքը»,- հավելել է նա։

Եվրամիության ներկայացուցիչ Շառլ Միշելն է «լրջագույն մտահոգություն է հայտնել» ԼՂ համակարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ։

«Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա էսկալացիան։ Միայն առանց նախապայմանների բանակցությունների վերադարձը թույլ կտա առաջ շարժվել»,- գրել է Միշելն իր թվիթերյան էջում։