Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միջազգային կառույցները իրազեկված են․ Մայիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
Բոլորը

Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միջազգային կառույցները իրազեկված են։ Այս մասին լրագրողների հետ հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ այս թեմայով: Արցախի ԱԳՆԳ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվել է, որ այս ագրեսիայի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է, և սա հերթական ագրեսիան է Ադրբեջանի կողմից»,- նշեց ԱՀ արտգործնախարարը:

«Ադրբեջանի կողմից նախաձեռնած ագրեսիվ գործողությունները միշտ իր համար ապարդյուն են եղել, համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու»,- հույս հայտնեց Մասիս Մայիլյանը:

Նա վստահեցրեց, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում միջազգային կառույցների հետ. «Իրազեկել ենք իրավիճակի մասին, նպատակ ենք ունեցել, որ մեր արտերկրի գործընկերներն իմանան, թե ով է այս ագրեսիայի նախաձեռնողը: Պատահական չէ, որ հնչել են մի շարք հայտարարություններ, որտեղ տարբեր կառույցներ, տարբեր գործիչներ մեղադրում են Ադրբեջանին այս ագրեսիայի սանձազերծման մեջ և իրենց աջակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին: Միջազգային արձագանքը եղել է շատ բուռն»:

Մանրամասները՝ տեսանյութում: