Թուրքիան արդեն իսկ ներգրավված է՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումներով․ Նարեկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել լրտեսության և 622 հազարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
21.05.2026 | 20:43
Փաշինյանի հանրահավաքը Արտաշատում․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ

– Ի՞նչ խնդիր է Ադրբեջանը լուծում այսօրվա հարձակումով։ Ի՞նչ են ուզում այսօր և ի՞նչ են պատկերացնում հեռանկարում։

– Նախ և առաջ՝ պետք է արձանագրենք այն հանգամանքը, որ այս հարձակումը նախորդներից տարբերվում է էականորեն։ Իր մասշտաբներով այս հարձակումը գերազանցել է անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, ինչը փաստում է, որ ադրբեջանական կողմը փորձում է հասնել հակամարտության կարգավորմանը ռազմական ճանապարհով։ Եթե ոչ վերջնական լուծման, ապա գոնե ուզում են հասնել մի իրավիճակի, երբ հայկական կողմը ստիպված կլինի գնալ միակողմանի զիջումների։

– Գործողությունների ընթացքի և համատեքստի տեսանկյունից ի՞նչ տարբերություններ կան Ապրիլյան պատերազմի ու այսօրվա հարձակման միջև։

– Գործողությունների մասով, կարծում եմ, վաղ է վերջնական գնահատական տալ, որովհետև մեկ օր է, ինչ ընթանում են ռազմական գործողությունները, և առաջիկա օրերին, միգուցե, նոր տարրեր տեսնենք։ Այնուամենայնիվ, մեկ օրվա կտրվածքով մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է իր գրեթե ողջ զինանոցը, մասնավորապես՝ բոլոր տիպի և բոլոր տրամաչափի հրթիռներ, հրետանին, ինչն ինչ-որ առումով աննախադեպ էր։ Այժմ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը առավել վճռական է տրամադրված։

Այժմ հայկական կողմն իրականացնում է համարժեք քայլեր։ Ռազմական դրության և զորահավաքի հայտարարումը բավական կարևոր քայլ է, որ ունի թե՛ ռազմական պրակտիկ նշանակություն, թե՛ քաղաքական նշանակություն։ Հայկական կողմն այս քայլերով ցույց է տալիս իր վճռականությունը՝ պայքարում գնալ մինչև վերջ։ Եվ սա ինչ-որ առումով մեսիջ է թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ նաև համանախագահներին ու միջազգային հանրությանը, որ իրավիճակը կարող է ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից, և տարածաշրջանը կարող է մտնել բավական լուրջ ճգնաժամի մեջ։ Սա, բնականաբար, պետք է սթափեցնի միջազգային հանրությանը։ Եվ պետք է նշել, որ վաղվանից Ադրբեջանում ևս մտնում է ռազմական դրություն։ Այսինքն՝ երկու կողմերն էլ քաղաքական մեսիջները և ռազմական քայլերը կատարում են։

– Հայաստանում որպես սպառնալիք դիտարկվում է նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին։ Նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսեց՝ կարծես ակնարկելով, որ Ադրբեջանի հարցերը կարող ենք ինքներս լուծել, բայց Թուրքիայի դեպքում անհրաժեշտ կլինի արտաքին օգնություն, գուցե՝ ճնշումներ այդ երկրի նկատմամբ։ Որքանո՞վ է հավանական Թուրքիայի ներգրավումը։

– Կարծում եմ՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ստեղծված իրավիճակում, և Թուրքիայի ներգրավվածությունն արտահայտվում է, առաջինը՝ քաղաքական, դիվանագիտական աջակցությամբ, որովհետև տարբեր երկրներում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունները հստակորեն լծված են ադրբեջանական շահերը պրոպագանդելու և լոբբիստական աշխատանք տանելու գործին։ Թուրքիան ներգրավված է ռազմական առումով, այսինքն՝ առնվազն չենք կարող բացառել թուրք հրահանգիչների ներկայությունը, անգամ ռազմական ոլորտի որոշ մասնագետների ներկայությունը տեղում, թուրքական ռազմական տեխնիկայի ներգրավվածությունն այս ամենում։ Ընդ որում՝ արդեն իսկ շրջանառվում են լուրեր թուրքական վերջին արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ։

Եվ հաջորդ կոմպոնենտը վերաբերում է Թուրքիայի տեղեկատվական ներգրավվածությանը, որովհետև Թուրքիայի փորձագիտական շրջանակները, մեդիաները բավական ակտիվ ներգրավված են այս արշավում և փորձում են հակահայկական տարբեր թեզեր և պրոադրբեջանական տեղեկություններ մատուցել աշխարհին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան