Քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է․ Սերժ Թանկյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը
Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը որոշ ժամանակ պլանավորել էր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչև ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Մինչդեռ Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար։ Կեղտոտ նավթաօլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում. օրիգինալ գաղափար չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը։ Եվ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջև»:

Նա գրառում կատարել է նաև Թվիթերի իր էջում․ «Քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է: Ադրբեջանի վարչակարգը և նրա նավթօլիգարխիկ ղեկավարությունը պետք է անձամբ պատասխանատվություն կրեն»: