Ասում են՝ միանգամից պետք է 3 ամսվա վճար կատարեք, դա վարկային արձակո՞ւրդ է համարվում․ Հ․ Հարությունյան

Լուրեր

18.04.2026 | 20:30
TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 20:21
Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ․ Երևանի քաղաքապետարան
18.04.2026 | 20:10
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականի հետ
18.04.2026 | 19:59
Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը
18.04.2026 | 19:36
Այսօր ամենատարածված գողության ձևը ոսկեղենինն է, հալեցնում, վայրկյանների ընթացքում վաճառում են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 19:00
Մարդիկ սիրում են խորհրդարանի շիշշպրտոցին ու ծեծկռտուքը, արվեստը չի կարող դա փոխել. Գայ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 18:42
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
18.04.2026 | 18:31
Նախագահը Հարավային Կորեայում ՀՀ դեսպան է նշանակել
18.04.2026 | 18:25
Կարեն Մկրտչյանը՝ պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղար
18.04.2026 | 18:11
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Հայոց Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
18.04.2026 | 17:52
Դատախազությունը Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության 12 անշարժ գույք և շուրջ 960 միլիոն դրամ է պահանջում բռնագանձել
18.04.2026 | 17:33
ՃՏՊ Դիլիջանի թունելում
18.04.2026 | 17:19
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր բնակիչներին, ոչ միայն արցախցիներին, քվեարկել իմ օգտին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 17:07
Երևանում և Արարատի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների գործունեություն է դադարեցվել
18.04.2026 | 16:43
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել:

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիր անդամ Հովհաննես Հարությունյանն անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պնդմանը, որ մասսայական վարկային արձակուրդը կհանգեցնի շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների:

«Դուք, փաստորեն, որ տոկոսները չեք իջեցնում, մտածում եք ՀՀ քաղաքացիների մասի՞ն։ Ասում եք, որ եթե տոկոսները ցածր լինեն, քաղաքացիները կսկսեն ավելի շատ վարկեր վերցնել և կընկնեն վարկային բեռի տա՞կ»,- հարց ուղղեց Հովհաննես Հարությունյանը:

Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարկային կազմակերպությունների աշխատանքը լիարժեքորեն վերահսկվում է ԿԲ-ի կողմից: Ներսես Երիցյանն արձագանքեց, որ տնտեսագիտության օրենք է՝ երբ տոկոսները բարձրանում են, վարկերի նկատմամբ պահանջարկն ընկնում է, իսկ երբ տոկոսներն իջնում են, վարկերի նկատմամբ պահանջարկը մեծանում է:

«Եթե վարկերի պայմաններն անտրամաբանական լավացնես կամ վարկային արձակուրդ տրամադրես, բնականաբար, կլինի անխոհեմ վարկավորման աճ: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ ճգնաժամերի ճանապարհը հենց դա է»,- ասաց Երիցյանը:

ԿԲ նախագահը վստահեցրեց, որ վարկային կազմակերպությունների գործունեությունը լիարժեք վերահսկվում է ԿԲ-ի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում: