Լուկաշենկոն ստանձնել է նախագահի պարտականությունները․ երդմնակալության նախապատրաստությունը թաքցրել են հանրությունից

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պարտականությունները, Մինսկում Անկախության պալատում տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։

«Սպուտնիկ Բելառուսի» փոխանցմամբ՝ երդմնակալության արարողության անցկացումը գաղտնի է պահվել, իսկ երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտն ասել է, որ արարողության մասին անպայման կհաղորդեն։

Նշվում է, որ հյուրերը Բելառուսի նախագահի նստավայր են հրավիրվել վերջին պահին։ Արարողությանը ներկա են եղել խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնյաներ, պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Սահմանադրության համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդման տեքստը կարդացել է բելառուսերեն, երդվել է «հավատարմորեն ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել և պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հետևել ու պաշտպանել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը, սրբորեն և բարեխղճորեն կատարել իր վրա դրված բարձր պարտականությունները»։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվեցին օգոստոսի 9-ին։ Պաշտոնական տվյալներով՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.1%-ը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք մինչև հիմա շարունակվում են։