Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

4-րդ անգամ Հայաստանում կազմակերպվող «Արմենիա» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն մեծանուն երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենան ջութակահարներ Ստելլա Չենը, Զիա Հյունսու Շինը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը, Ֆրեդի Կեմպֆը, Անդրեյ Գուգնինը, թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը, կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։

Ունկնդրին կներկայացվեն Պյոտր Չայկովսկու, Պաբլո Սարասատեի, Ալեքսեյ Շորի, Էռնեստ Շոսոնի ստեղծագործություններից։ Համերգային երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին։

Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։

Փառատոնային համերգները կկայանան՝ պահպանելով սահմանված առողջապահական բոլոր նորմերը։ Կապահովվի նաև համերգների առցանց հեռարձակումը, ինչը հնարավորություն կտա դրանք ունկնդրելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած ծայրում։