ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կորոնավիրուսի համաճարակը «ապոկալիպսիսի հինգերորդ հեծյալն» է կոչել

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը մարդկության համար բեկումնային պահ դարձավ, որը կարելի է համեմատել 1945 թվականի հետ, երբ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը և ստեղծվեց Միացյալ ազգերի կազմակերպությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս մասին հայտարարել է Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Գուտերեշը կորոնավիրուսի համաճարակը ապոկալիպսիսի հինգերորդ հեծյալն» է կոչել։

«Մենք վճռական պահ ենք ապրում։ Այսօր մեր առջև դրված խնդիրներն իրենց մասշտաբներով չեն զիջում 1945-ի խնդիրներին։ Այս համաճարակը հանգեցրեց ճգնաժամի, որը նման չէ ճգնաժամերից ոչ մեկին, որոնք մենք երբևէ տեսել ենք»,- ասել է նա։

Գուտերեշը հիշեցրել է, որ նրանք, ովքեր 75 տարի առաջ ստեղծել են կազմակերպությունը, «վերապրել են համաճարակ, գլոբալ դեպրեսիա, ցեղասպանություն և համաշխարհային պատերազմ»։

Նրա կարծիքով՝ համաճարակի հետևանքները տարբեր ձևերով նորից ու նորից կարտահայտվեն։ «Կորոնավիրուսը ոչ միայն ահազանգ է, այն գլխավոր փորձ է համաշխարհային մարտահրավերներից առաջ։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ ընդունելով, որ մանրադիտակային վիրուսն ամբողջ աշխարհը ծնկի է բերել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Անտոնիո Գուտերեշը բոլոր երկրներին կոչ է արել 100 օր՝ մինչև այս տարեվերջ հրադադարի ռեժիմի հասնել բոլոր հակամարտություններում։

«Երբ սկսվեց համաճարակը, ես գլոբալ հրադադարի կոչ արեցի։ Այսօր ես միջազգային հանրությանը կոչ եմ անում նոր ջանքեր գործադրել՝ դա մինչև տարեվերջ իրականացնելու համար։ Համաճարակի ժամանակ հակամարտությունը մեկ հաղթող ունի՝ հենց վիրուսը։ Մենք 100 օր ունենք։ Ժամանակը չի սպասում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը