Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը 155 մլն դոլար է փոխանցել Ադրբեջանում փողերի լվացման հետ կապված երկու ընկերության․ Haaretz

Լուրեր

01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
01.07.2026 | 20:11
Ռուս զինվորականները Չինաստանում գաղտնի զորավարժություններ են անցկացրել․ անձամբ Պուտինն է հաստատել․ Reuters
Բոլորը

Իսրայելական խոշորագույն՝ Aerospace Industries ընկերությունը 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների, որոնց անունները կապվում են Ադրբեջանի կառավարության համար փողերի մեծամասշտաբ լվացման գործունեության հետ՝ համաձայն 2012-2014 թվականների բանկային հաշվետվությունների։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով Մեդիայի և ժողովրդավարության կենտրոնը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այս պատմությունն ի հայտ է եկել հազարավոր բանկային փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ, որոնք հայտնվել են Հետաքննող լրագրողների կոնսորցիումի ձեռքում։ Վճարումների պատճառը պետական ընկերության կողմից հայտնի չէ։

Հետաքննությունը ցույց է տվել, որ գումարի փոխանցումները սկսվել են այն բանից հետո, երբ IAI-ն Ադրբեջանի հետ կնքել է 1․6 մլրդ դոլարի զենքի վաճառքի գործարքը, որը պատմության մեջ խոշորագույններից է։ Գործարքին ծանոթ աղբյուրն էլ ասել է, որ, ըստ իր տեղեկությունների, փոխանցված գումարը չի ներառել միջնորդավճարները։

Իսրայելական ընկերությունից էլ այս ամենի հետ կապված հետևյալ պատասխանն են տվել․ «Aerospace Industries-ը պետական ընկերություն է, որը խստորեն աշխատում է օրենքին համապատասխան։ Որպես պաշտպանական, ռազմական ընկերություն, հետևելով ընկերության քաղաքականությունը, չի պատասխանում իր բիզնես գործունեության վերաբերյալ տեղեկություններին, եթե օրենքով նախատեսված չէ»։

Haaretz գրում է նաև, որ, մասնավորապես, Deutsche Bank-ի հաշվետվության մեջ, IAI-ի հետ փոխկապակցված, նշվում են իսրայելական ու արտասահմանյան բանկերը, որոնց միջոցով արվել են այնպիսի հաճախորդների վճարումներ, ինչպիսիք են Alitalia-ն, Indian Aerospace Industries-ը, RwandAir-ը, Ethiopian Airlines-ը, Russia’s Rossiya Airlines-ը և այլն։

Հաշվետվության մեջ նաև այն ընկերություներն են, որոնց IAI-ն փոխանցումներ է արել։ Դրանցից առանձնանում են Jetfield Networks-ը և Larkstone-ը։

2009 թվականի Նոր Զելանդիայում հիմնադրված Jetfield-ը 3 տարի անց տեղափոխվել է Մարշալյան կղզիներ։ Ընկերության սեփականատերը ոմն Ջավիդ Հուսեյնովն է, որը ծնվել է 1961 թվականին Ադրբեջանում։ Jetfield-ի տեղափոխումը Մարշալյան կղզիներ պաշտոնական դարձավ 2012-ի փետրվարին, երբ իսրայելական ու միջազգային ԶԼՄ-ը հաղորդեցին IAI-ի ու Ադրբեջանի կառավարության միջև կնքված պայմանագրի մասին, որի մեծ մասը հասարակությունից թաքուն է պահվել։ Իսրայելն Ադրբեջանից նավթ է գնում, իսկ Ադբեջանն Իսրայելից՝ զենք ու գյուղտեխնիկա։

Իսրայելական ու միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս գործարքը ներառում էր անօդաչու թռչող սարքերի ու հակահրթիռային պաշտպանական համակարգերի վաճառք։ Ադրբեջանի համար այս գործարքն աննախադեպ ծավալների էր՝ կազմում էր երկրի պաշտպանական բյուջեի 3․2 մլրդ դոլարի կեսը։

Jetfield-ին վճարումները սկսվել են 2012 թվականին, Ադրբեջանի հետ գործարքի կնքումից ամիսներ անց։ Հոդվածում ներկայացվում են փոխանցումների մանրամասները։

Միաժամանակ, նշվում է, որ Jetfield-ի և Larkstone-ի գումարային փոխանցումները հարցեր են առաջացնում, քանի որ այս ընկերությունները կապված են «Ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի հետ, ըստ որի՝ ադրբեջանական ռեժիմի հետ կապված 4 ընկերությունների միջոցով, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում, փողեր են լվացվել։ Jetfield-ը և Larkstone-ն այդ ընկերությունների թվում են։

Էմմա Չոբանյան