Ես երկար տարիներ Գալոյանին գիտեմ. Մ. Մելքումյանը որպես ՀՊՏՀ կոլեկտիվի անդամ մասնակցում է ակցիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:27
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Տնտեսագիտական պետական համալսարանի կոլեկտիվի պահանջն արդարացի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը, որպես ՀՊՏՀ կոլեկտիվի անդամ, մասնակցում է Կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիային:

«Կոլեկտիվն ասում է՝ դուք, որպես օրինական Կառավարություն, ձևավորել եք խորհուրդ, էդ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտոր՝ Դիանա Գալոյանին, բայց անցել է երկու ամսից ավելի, իսկ Կառավարությունը նրան չի նշանակում ռեկտորի պաշտոնում: Ո՞րն է խնդիրը: Դրա համար էլ կոլեկտիվը եկել է այստեղ և բողոքում է, որ բուհը չի կարող այսպես անորոշության մեջ ապրել: Իսկ այս տարի բուհի ընդունելության մեծ ծավալ ունեցանք, մեծ թվով մարդիկ ընդունվեցին, այսինքն՝ գործընթացները դրական հունի մեջ են: Հիմա Կառավարությունն ուղղակի պետք է իր կողմից ձևավորած խորհրդի որոշմանը տեր կանգնի»,- ասաց Մելքումյանը:

Դիտարկմանը, թե ԲՈԿ-ը Դինա Գալոյանի աշխատության մեջ խնդիրներ էր տեսել, անգամ զրկել էին կոչումից, Միքայել Մելքումյանն արձագանքեց․ «Նախ՝ դա այլ խնդիր է և կապ չունի ռեկտորի ընտրության կամ նշանակման հետ: Բացի այդ, մյուս պետական մարմինն էլ չեղյալ է արել այդ որոշումը: Այսինքն՝ երկու պետական կառույցներ տարբեր որոշումներ են կայացրել: Կառավարության համար դժվա՞ր է լուծել խնդիրը»:

«Ես երկար տարիներ Գալոյանին գիտեմ, կարող եմ ասել, որ Գալոյանը բարեխիղճ, մակարդակ ունեցող գիտնական է, հենց այնպես չէր կարող գալ»,- հավելեց Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: