ՌԴ-ում մեկնարկել են տարվա խոշորագույն ռազմավարական զորավարժությունները․ մասնակցում է նաև Հայաստանը

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ հարավային զորավարժարաններում այսօր մեկնարկել են «Կովկաս-2020» խոշորագույն ռազմավարական զորավարժությունները, որոնցում ներգրավված է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում՝ 12․900 զինվորական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են զինվորականներ, մասնավորապես, Հայաստանից, Չինաստանից, Բելառուսից, Պակիստանից ու Մյանմարից։

Վարժանքների առաջին փուլում կմշակվի մասնակից երկրների միջև փոխգործակցությունը, երկրորդ փուլում կլուծվեն համատեղ ռազմական գործողությունների ժամանակ առաջացած կառավարման խնդիրները։

Զորավարժությունները կտևեն մինչ սեպտեմբերի 26-ը։ Դրանք կանցկացվեն Հարավային ռազմական շրջանի զորավարժարաններում՝ Պրուդբոյ, Աշուլուկ, Կապուստին Յար, ինչպես նաև Արզգիրի և Կոպանի ավիացիոն զորավարժարաններում։

Նշենք, որ զորվարժություններին մասնակցելուց հրաժարվել է միանգամից երկու պետություն՝ Հնդկաստանն ու Ադրբեջանը։

Նյու Դելիում պարզաբանել են, թե զինվորականները չեն մասնակցի զորավարժություններին համաճարակի և դրա հետ կապված լոգիստիկ խնդիրների պատճառով։ Սակայն The Times of India-ն իր հերթին նշում է, որ նման որոշում է կայացվել, քանի որ զորավարժություններին պետք է մասնակցեն զինվորականներ նաև Չինաստանից ու Պակիստանից։ Բանն այն է, որ հունիսին Հնդկաստանի ու Չինաստանի միջև վերջին տասնամյակում առաջին անգամ գրանցված բախումների արդյունքում եղան զոհեր, և տարածաշրջանում լարվածությունը կտրուկ մեծացավ։

Իսկ ավելի ուշ զորավարժություններին մասնակցելուց, առանց բացատրությունների, հրաժարվեց նաև Ադրբեջանը՝ հայտարարելով, որ միայն դիտորդների կուղարկի։