Սեպտեմբերի 21-ին ռազմական օդաչուները կիրականացնեն թռիչքներ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում։
ՀՀ զինված ուժերի ինքնաթիռների անցումները հնարավոր կլինի դիտել ժամը 11:00-ից: