Նավթի գներն աճել են
Տնտեսություն
18.09.2020 | 11:06Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.50%-ով և կազմել 41.13 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.92%-ով և կազմել 43.51 դոլար: