Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել․ նա կրկին հարցաքննվել է

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային երկրի պետական իշխանության զավթման կամ սահմանադրական կարգը բռնի փոփոխելու հրապարակային կոչերի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է Բելառուսի Քննչական կոմիտեն։

Այս հոդվածով մեղադրանքը ենթադրում է պատասխանատվություն՝ 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկման տեսքով։ Հետաքննությունը շարունակվում է։

«Эхо Москвы» ռադիոկայանի եթերում Կոլեսնիկովայի փաստաբան Լյուդմիլա Կազակը հայտնել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց հետո հարցաքննել են։

Կազակը հավելել է, որ Մարիա Կոլեսնիկովայի ինքնազգացողությունը վերջին օրերին բարելավվել է, նա չի զղջում, որ չի հեռացել Բելառուսից։

«Նա չի զղջում, որ մնացել է Բելառուսում՝ պատռելով անձնագիրը։ Իհարկե, նա հասկանում էր՝ իրեն ինչ է սպառնում, բայց հանուն այն նպատակի, որ հետապնդում է, նա պատրաստ է տանել ավելին և բոլորին երախտագիտություն է հայտնում»,- ասել է Լյուդմիլա Կազակը։

Հիշեցնենք, որ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի տվյալներով՝ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանն անօրինական հատելիս։

Հավելենք նաև, որ իշխանության զավթման կոչերի գործով ձերբակալված են նաև Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մաքսիմ Զնակը և խորհրդի շտաբի իրավաբան Իլյա Սալեյը։