Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի բնակիչները աջակցություն կստանան․ Ղուլարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն տրամադրել:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ այդ բնակարանների բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներում՝ մինչև նրանց բնակարանային խնդրի լուծումը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի տված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը լուծելու համար բնակարանի գնման վկայագրի վերաբերյալ նախապատրաստել որոշման նախագիծ:

«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսը և կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները»,- նշեց Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ շուկայական միջինացված գնի տվյալները կազմել է քառակուսի մետրը՝ 330 հազար դրամ:

Պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական նախարարությանը կտրամադրվի 182 միլիոն դրամ: Արմեն Ղուլարյանը վստահեցրեց, որ եթե բնակիչներն ավելի ցածր արժեքով բնակարան ձեռք բերեն, գումարի տարբերությունը կմնա աջակցություն ստացողին, և նա այդ գումարը կտնօրինի իր հայեցողությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: