Սամվել Դանիելյանի պայմանագիրը չերկարաձգելու դեպքում դադարեցնելու ենք կլինիկական գործունեությունը. աշխատակիցների բաց նամակը վարչապետին

Լուրեր

12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
Բոլորը

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագրի գործողության ժամկետը չերկարաձգելու որոշումը:

Բաց նամակում ասված է.

«Հարգելի´ պարոն վարչապետ,

ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին և առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։

Հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Հարգանքով՝

Լիլիթ Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

Լալա Վաղարշակյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի վարիչ

Լուսինե Հակոբյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան

Սամվել Իսկանյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան

Անահիտ Զախարյան՝ մանկական արյունաբան

Ռուզաննա Պապյան՝ մանկական ուռուցքաբան

Լուսինե Քրմոյան՝ մանկական արյունաբան

Շաքե Հովհաննիսյան՝ մանկական արյունաբան

Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական արյունաբան

Մանե Գիժլարյան՝ հերթապահ բժիշկ

Մանուշ Ավագյան՝ հերթապահ բժիշկ

Ալիսա Քամալյան՝ հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար

Անի Հովհաննիսյան՝ մանկավարժ

Մարիամ Ալեքսանյան՝ հոգեբան

Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր

Մարինե Ազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի ավագ բուժքույր

Հռիփսիմե Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Ազնիվ Գևորգյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր

Մարիամ Ֆահրադյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի

Գոհար Արշակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Արմինե Կիրակոսյան ՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Մանուկյան Անգին՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Սարգսյան Աննա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Գաբրիելյան Լամառա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր

Հարությունյան Աիդա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Գևորգյան Արթուր՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժակ

Վերա Մխիթարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Լուսինե Մարգարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի

Աննա Ղամբարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Լուսինե Թորոսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Աննա Մարհարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Սյուզաննա Հարությունյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Թագուհի Հովհաննիսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր

Արշալույս Ավագյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Աճեմյան Մարիետա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Մկրտչյան Ռուզաննա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Արմենուհի Վարդազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Սոնա Մարդանյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ

Անուշ Հրաչյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ»:

Հիշեցնենք, որ Դանիելյանի հետ կնքվել էր աշխատանքային պայմանագիր մինչև 2020թ. հոկտեմբերի 1-ը՝ վերջինիս 65 տարեկանը լրանալը: