Երևանում տրանսպորտի քանի տոկոսն է դուրս գալու շահագործումից, եթե տեխզննություն անցնեն․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Տնտեսություն
16.09.2020 | 12:16Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։
ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը կանխատեսում է ռիսկերը:
«Օրինակ՝ Երևանում հասարակական տրանսպորտի քանի՞ տոկոսն է դուրս գալու շահագործումից, եթե տեխզննություն անցնեն: Ճիշտ կլինի հրապարակել, թե ինչ թերությունների դեպքում չի թույլատրվի տրանսպորտային միջոցը շահագործել: Ոչ ոք դեռ չգիտի՝ ինչ փոփոխություններ են լինելու, դա խնդիրներ կարող է առաջացնել»,- նկատեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: