Ինչպե՞ս է կառավարությունն ընտանիք պահում

Լուրեր

05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
Բոլորը

Հայաստանի կառավարությունը բազմիցս ապացուցել է, որ մինչև սոցիալական որևէ խմբից ճնշում չզգա, նրանց խնդիրը չի լուծի: Հայաստանում բնակչությունն ամեն տարի պակասում է 1,5 տոկոսով, միաժամանակ՝ երկրի ղեկավարը կառավարության առաջ բնակչության թվաքանակի ավելացման խնդիր է դրել: Դա պետք է տեղի ունենա ոչ միայն ներգաղթի, այլև ծնելիության ավելացման հաշվին: Իսկ թե ինչպես է վարվում կառավարությունը բազմազավակների հետ՝ կան խոսուն թվեր:

Հայաստանում կա 7400 բազմազավակ ընտանիք, որոնցից 6400-ը նպաստառու է, 70 տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում: Այս մասին դեկտեմբերի 5-ի ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը` «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով նախատեսված արտոնությունները ներկայացնելու ժամանակ:

Վանիկ Բաբաջանյանը, այսպես ասած, իր կամքով չէր եկել ասուլիսին, այլ՝ որովհետև բազամզավակ մի քանի ընտանիք օրեր առաջ բողոքի ցույց էր անում կառավարության դիմաց՝ պահանջելով օրենսդրական փոփոխություններ: Պահանջում էին նաև բիզնեսով զբաղվողներին ազատել հարկերից, զիջել կոմունալ վարձերը, անվճար բուժզննում անել:

Փաստենք, որ սա նվազագույնն է, որ պետք է պետությունն անի այդ քաղաքացիների համար: Զարմանալի է, որ տարիներ ի վեր ոչինչ չձեռնարկած կառավարությունը, բացի, իհարկե, ծննդօգնության միանվագ գումարից, 5 օրում մշակեց նախագիծ:

Ի դեպ, քիչ չեն դեպքերը, որ մարդիկ ունենում են շատ երեխաներ, որպեսզի ծննդօգնության գումարով պարտքերը փակեն: Ի՞նչ է որոշել նրանց առաջարկել կառավարությունը.
նպաստից անցում զբաղվածության, արտոնյալ վարկեր, այդ թվում՝ հիպոթեքային, առողջապահական ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվում, արտահերթ հաճախում մանկապարտեզ, իսկ մարզերում՝ մակապարտեզի վարձի զեղչ, միջին մասնագիտական կրթության ոլորտում 50 տոկոսի զեղչ:

Փաստենք, սակայն, որ տասնամյակներով կուտակված խնդրի մասին նոր չէ, որ բարձրաձայնում են ընտանիքները: Դեռ 2012թ. ապրիլի սկզբին մի խումբ բազմազավակ ընտանիքներ դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով օրենք ընդունել բազմազավակ մայրերի իրավունքների վերաբերյալ, բարելավել իրենց սոցիալական պայմանները՝ ի հակառակ՝ «Չէիք կարող պահել` չբերեիք» խոսքերի:

Այնուհետև ՕԵԿ խմբակցությունն օրենքի նախագիծ առաջարկեց, որը կառավարությունը մերժեց՝ հիմնավորելով, թե դա բյուջեի ծախսերը կավելացնի 415 մլն դրամով: 2015թ. մերժվեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը:

Ի դեպ, միայն սոցիալ-տնտեսական աջակցությունը չէ: Դեռ 2005 թվականին այժմ Գյումրու քաղաքապետ, այն ժամանակ պատգամավոր Սամվել Բալասանյանն առաջարկում էր 10 և ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «Պատվավոր մայր» կոչում և մեդալ տալ, 8-9 երեխա ունեցողներին` «Մայրական սխրանք» առաջին աստիճանի կրծքանշան, ու այսպես աստիճաններն իջեցնել մինչև 4 երեխան: Բարոյահոգեբանական գնահատանքի այս տարբերակը ևս մերժվեց 7 տարի շարունակ և 2012 թվականին դուրս եկավ օրակարգից:

Կառավարությունը, հավանաբար, շարժվում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի օրինակով: 2016թ. Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ընտանիքի հարցերով Պատրիարքական հանձնաժողովն առաջարկներ ներկայացրեց՝ հնարավորինս շատ երեխաներ ունենալ և հաշտվել չքավորության հետ. «Ջանաք տնտեսող լինել, սովորեք փողն աջ-ձախ չծախսելուն: Հայտնի չէ՝ լավ կվարձատրվի ձեր ամուսնու աշխատանքը: Չէ՞ որ դուք ամուսնանալու եք սիրով, այլ ոչ հաշվարկով: Եթե նրա աշխատավարձը ցածր լինի կամ նա կորցնի աշխատանքը, ստիպված կլինեք աղքատության մեջ ապրել, ուստի ավելի լավ է նախապես դրան պատրաստվել»:

Իսկ եթե բնակարանը նեղվածք է, առաջարկում էին ազատվել ավելորդ իրերից: Ահա այսպիսի հոգածություն: Ընտանիքը պետության միկրոմակետն է, մեծ ընտանիքը՝ Սերժ Սարգսյանի ասած 4 միլիոնանոց պետության: Ինչպես պահում ես ընտանիքը, այնպես էլ պահում ես պետությունը: Մեր կառավարությունը, փաստորեն, ընտանիք պահել չգիտի:

Սևակ Հակոբյան