Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ինձ թող հրաժարականով չվախեցնեն․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանն» այսօր պատրաստվում է պաշտոնապես բարձրացնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաև իր հրաժարականի պահանջով Երևանում բողոքի ակցիաներ են:

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող: Իսկ եթե քննադատող, վերլուծող սերունդը վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկվելու են հասարակության մեջ որևէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանը նշեց. «Բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ: Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ, հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետև դա իրենց օրակարգի հարցն է, ամենևին իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելը: Եթե իրենց օրակարգում կա այդպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ»:

Նախարարը հավելեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ, և ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետև իրենց օրակարգը այլ էր:

«Ես կխնդրեմ մեր գործընկերներին՝ ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես դրանից չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել՝ ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: