Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթները:

Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաև կիրակի օրերին: Air France -ը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Austrian Airlines -ը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաև ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երևան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երևան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին:

Qatar Airways-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Sky Up-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երևան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից և կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Air Arabia -ի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից և կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: